Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Իրադարձություններ Հայաստանում

Երկու հուշագիր՝ երեխաների խնդիրների լուծման համար

Երկու հուշագիր՝ երեխաների խնդիրների լուծման համար

Տարածքային կառավարման նախարարության և ՄԱԿ-ի Մանկական հիմնադրամի(UNICEF) միջև այսօր ստորագրվել է համագործակցության վերաբերյալ երկու հուշագիր: Փաստաթղթերն ստորագրել են ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գևորգյանը և ՄԱԿ-ի Մանկական հիմնադրամի հայաստանյան ներկայացուցիչ Լեյլի Մոշիրին:

 

«Երեխայի իրավունքների մոնիտորինգ և սոցիալական քաղաքականություն» շարունակական աշխատանքի 2010-2011թթ. ծրագրի համաձայն` հիմնադրամը աջակցություն կցուցաբերի բյուջետային հատկացումները երեխաների խոցելի խմբերին հասցեագրելու հարցում:

 

Հանրապետությունում մանկական աղքատության միտումների բացահայտման նպատակով կիրականացվեն հետազոտություններ, վերլուծություններ` տեղական կառույցների և միջազգային հեղինակավոր կենտրոնների ներկայացուցիչների ներգրավմամբ: Փաստաթղթով նախատեսվում է հատկացնել 578 հազ. ԱՄՆ դոլար:

 

Տարածքային կառավարման նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնից մանրամասնում են, որ երկրորդ` «2010-2012թթ. մարզային գործողությունների պլաններ» երկամյա աշխատանքային ծրագրով մասնավորապես նախատեսվում է մարզային մակարդակներում մշակել երեխաների հիմնախնդիրների համակարգված լուծմանն ուղղված մարզային պլաններ` Տարածքային կառավարման նախարարության հետ համաձայնեցված երկու մարզերում: Այդ նպատակով հիմնադրամը նախատեսում է հատկացնել 311 հազ. ԱՄՆ դոլար:

 

Նշվել է, որ Տարածքային կառավարման նախարարության ուշադրության կենտրոնում այս տարի լինելու են երեխաների խնդիրները, և միջոցառումներ են մշակվելու` վերջին շրջանում նկատվող երեխաների ծնունդների չգրանցման դեպքերը բացառելու ուղղությամբ:

Սկզբնաղբյուր. panorama.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...

 

Հետևե′ք մեզ ֆեյսբուքում

  ԽՄԲԵՐ   ԷՋԵՐ      

Med-Practic.com
Med-Practic Հոգեկան
առողջություն
 
Կլինիցիստ Գիտական
բժշկություն
Ոչ ավանդական
բժշկություն
 
ԳԼԽԱՎՈՐ
ԷՋ
Կոսմետոլոգիա Սեռական
առողջություն
 
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ